Ուզում է ասի՝ «Ես ձեր Գիքո՜լն եմ, Գիքո՜լը»

Ուզում է ասի՝ «Ես ձեր Գիքո՜լն եմ, Գիքո՜լը»

Հայաստանում քաղաքական շրջիկ թատրոն ստեղծվել է 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերով և հենց ինքն էլ ղեկավար է նշանակվել։ Թատրոնում բեմականացվում էր օրվա դեպքերը։ Սկզբնական շրջանում նա միայն Հայաստանի տարածքում էր բեմականացում իրականացնում։ Մեկ Գիքորի դերն էր խաղում՝ խեղջ ու անճարակ։ Այնքան քաղցած էր, որ պիրյաշկին երկու կծելով էր կլլում։ Ժողովուրդը հոնգուր- հոնգուր լաց էր լինում, երբ նա սովահար տեսքով վրա էր ընկնում լավաշին․․․ Լա՜վ էր խաղում։ Գյուղեգյուղ ընկած ներկայացումներ էր տալիս։ Ասֆալտին էր փռում բազազ արտեմներին, վնգստացնում՝  արժանանալով բուռն ծափահարությունների։

Հետո, երբ  շարժական թատրոնի ղեկավարը ճանաչում ստացավ, Հայաստանից դուրս՝ եվրոպաներում, ամերիկաներում, Ռուսաստանում էր ներկայացումներ  տալիս։ Իր հետ գնում էին նաև նանը, Զանին ու մյուս երեխեքը․․․ Ասում էր՝ Զանին, լաց է լինում՝  «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»։ Ինքն էլ, ի՞նչ աներ,  նանը ու Զանին հետը տանում էր, որ լաց չլինեին։ Շա՜տ- շա՜տ լավ դերեր խաղաց, նանն ու Զանին դարձան միջազգային կարգի աստղեր։ Հետո պատերազմ խաղաց։ Նանը բունկերում հրամաններ էր տալիս, Էրատոյի դերն էր խաղում։ Էդ ի՜նչ կոտորած էր, որ եղավ, էդ ինչ հանձնել էր, որ հանձնեց․․․ Մարդիկ, երբ ուշքի եկան, տեսան, որ դա ներկայացում չէ, դա ներկայացման ձևով երկիրը քանդել է։ 

․․․ Եվ ուշքի եկան, ասացին՝ քո ներկայացումն էլ, դու էլ,  գնա մեր երկրից։ Եկար, Գիքոր խաղացիր, որ խաբե՞ս։ 
․․․ Ու այդքանից հետո, երբ մարդիկ հասկացան, որ նա ոչ թե Գիքորն է, այլ Բազազ Արտեմը, ժողովրդի ջանին ընկած ցեց, նա նորից սկսել է 0 կետից։ Գիքոր է խաղում։ Այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավտոբուսով եկա աշխատանքի»։ Մի երկու օր հետո երևի նորից կսկսի պիրյաշկի ուտել։ Ուզում է ասի՝ «Ես ձեր Գիքո՜լն եմ, Գիքո՜լը»։ Մեզ դրել է Զանու տեղը։