Թող ինձ դատի տան. Հրաչյա Սարգսյան

Թող ինձ դատի տան. Հրաչյա Սարգսյան

Երեւանի գործակարգավարական խորհրդակցության նիստին Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ ինքնակամ կառույցներին։

Նրան զեկուցվեց, որ կառուցողը սեփականության վկայական ունի, բայց շինթույլտվություն չունի, երկու անգամ կասեցվել է շինարարությունը:

«Այսինքն կտուրին սեփականության վկայական ունի՞: Կասեցվել է, բայց էս պահին դրված է: Հիմա 5 անգամ կկասեցնենք, գիշերով կդնեն: Կրա՞կն ենք ընկել: Ամիրյան փողոցի վրա է: Կարելի՞ է էդքան չսիրել Երեւանը, ես չեմ պատկերացնում: Ի՞նչ է թե մի քմ բուդկա ավել ունենա, էնտեղ չուլան երեւի դնեն, զիբիլը լցնեն իրենց էդ բանի մեջ: Ուզում եմ հասկանալ՝ դրանից շենքի մյուս բնակիչների իրավունքները չի խախտվո՞ւմ»,-ասաց քաղաքապետը:

Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Կարող է խախտվում է, բայց այդ քաղաքացիները իրենց իրավունքի խախտման համար պետք է դիմեն ինքուրույն»։

Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Միջանկյալ լուծում գտեք, ամբարձիչը տարեք, ապամոնտաժեք Ամիրյանի վրայից: Ասեք՝ ինչ է պետք, ես անձամբ կգամ այնտեղ: Ես անձամբ կգամ էդ քաղաքացուն կտեսնեմ՝ ինչի՞ է այլանդակում քաղաքը: Ես անձամբ կգամ, թող ինձ դատի տան: Բազմաբնակարան շենքի վրա բուդկա են սարքում»։