Դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ

Դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ

1984թ. օգոստոսի 22-ին 28-ամյա ամերիկացի Գրեգորի Լի Ջոնսոնն ի նշան Ռեյգանի դեմ բողոքի այրեց ԱՄՆ դրոշը:
Այդ արարքի համար Տեխասի նահանգային դատարանը դատապարտեց Ջոնսոնին 1 տարվա ազատազրկման և նշաբակեց 2000 դոլար տուգանք:

Տարիներ անց` 1989թ. ԱՄՆ գերագույն դատարանը արդարացրեց ամերիկացուն` սահմանելով, որ դրոշ այրելը քաղաքացու բողոքի արտահայտման օրինական միջոց է, որը երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրությամբ (1-ին ուղղմամբ):

Ժողովրդավարական երկների մեծամասնությունում դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ: Այս մասին հայտարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: