Բայդենի վարչակազմն այլ երկրներում ռազմական մեթոդներով դեմոկրատիա չի հաստատի․ Թոնի Բլինկեն 

Բայդենի վարչակազմն այլ երկրներում ռազմական մեթոդներով դեմոկրատիա չի հաստատի․ Թոնի Բլինկեն 

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը հայտարարել է, որ նախագահ Բայդենի վարչակազմը այլ երկրներում ռազմական մեթոդնեով դեմոկրատիա չի հաստատի։ Նրա խոսքերով, նախագահ Բայդենի քաղաքականությունը չի ենթադրում ռազմական ինտերվենցիաներ այլ պետություններում եւ բռնապետությունների տապալում ռազմական եղանակով։ Բլինկենը ասել է, որ դա դեռ վաղուց կայացված որոշում է, քանի որ փորձը ցույց է տվել, որ որքան էլ բարի նպատակներ հետապնդվեն, նման մեթոդներով արդյունքի հասնել հնարավոր չէ։