Ֆրանսիայի դատախազությունը խնդրում է վերաբացել Ժերար Դեպարդիոյի դեմ սեքսուալ բռնության հետ կապված գործը

Ֆրանսիայի դատախազությունը խնդրում է վերաբացել Ժերար Դեպարդիոյի դեմ սեքսուալ բռնության հետ կապված գործը

Ֆրանսիայի դատախազությունը դատարան նամակ է ուղարկել, խնդրելով վերաբացել աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիոյի դեմ հարուցված քրեական գործը կապված սեքսուալ բռնության հետ կապված մեղադրանքի հետ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։ Գրությունը դատարան ուղարկվել է այն բանից հետո, երբ մի երիտասարդ դերասանուհի, ով արդեն 2018-ին հայտարարություն էր տվել իրավապահներին առ այն, որ սեքսուալ բռնության է ենթարկվել Դեպարդիոյի կողմից, կրկին դիմել էր դատախազություն։

Հիշեցնենք, որ 2018-ին նա դիմել էր Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս-ան-Պրովանս քաղաքի դատախազություն։ Քննությունը ընդհատվել էր 2019 թվականին՝ մեղադրանք ներկայացնելու ոչ բավարար հիմքերի պատճառաբանությամբ։