Բաքվի տեղեկատվական գրոհներին Երևանը պատասխանում է կատարյալ անգործությամբ

Բաքվի տեղեկատվական գրոհներին Երևանը պատասխանում է կատարյալ անգործությամբ

Մինչ Հովհաննես Մովսիսյանի ՊՈԱԿ-ը  «Независимой газета»-ի խայտառակ հոդվածին արձագանքում է հայերեն ու հայաստանյան լսրաանին ուղղված հայտարարությամբ,  ԼՀԿ խմբակցության ղեկավարը ռուսերենով՝ ռուսաստանյան ու ադրբեջանական լսարանին հասանելի լեզվով՝ ռուսերենով տարածել է հայտարարություն էժան կերոսինի հոտ պարունակող հոդվածի վերաբերյալ։ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Քչերը գիտեն, որ  «Независимой газета»-ի կարգախոսը հետևյալն է՝«Առանց զայրույթի ու նախասիրության»։ Որքան տխուր է գիտակցել, որ լրագրողներն հաճախ մոռանում են պատճառը, որն իրենց ստիպել է զբաղվել լրագրությամբ։ Հենց օբյեկտիվության նման ջատագովների ձեռքում է, որ տեղեկատվությունը վերածվում է իսկական զենքի։ Հեղինակ Ասկերովիի «Սումգայիթի ողբերգություն․ ինչի՞ց է այն սկսվել ու ինչե՞ս եղավ» հոդվածը  ինձ հանգեցրեց այն մտքին, որ «Независимой газета»-ի անկախությունից մնացել է միայն անունը»։ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ Լև Ասկերովը դարձել է «Նեզավիսիմայա գազետայում » մի իսկական «Բաքվի ցրիչ»։

Բովանդակային ու ավելի խորը անդրադառնալով Սումգայիթյան ողբերգությանը, ԼՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցնում է, որ ԽՍՀՄ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների համաձայն՝ 88 թվականին Սումգայիթում անկարգությունների պատճառով զոհվել է 32 մարդ, որոնցից՝ 26-ը հայ, 6-ը՝ ադրբեջանցի։ Ի դեպ այս թվերը ժամանակին շատ լուրջ վերապահումների են արժանացել, և ֆրանսիացի պատմաբան Կլոդ Մութաֆյանը այս թիվն անվանել է զավեշտական նվազեցում։ 

The Washington Post-ը՝ իր 1989 թվականի սեպտեմբերի 6-ի հոդվածում հիշատակել է 200 հազար հայերի մասին, բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլքերը ևս հիշատակել է շատ ավելի մեծ թիվ, իսկ ամերիկյան պատմաբան Պիտեր Քենեզը՝ ժամանակին խոսել է 90 հայ զոհերի մասին։
«Անխախտ ու անհերքելի է միայն մեկ փաստ, որը պաշտոնապես հաստատվել է Քաղբյուրոյի ՀՀԿԿ նիստին։ Այն, որ զանգվածային ջարդերն ու սպանություններն իրականացվել են ազգային պատկանելության հողի վրա»,-գրում է Մարուքյանը՝ նշելով, որ Սումգայիթը մինչև ուղնուծուծը վերհանում է Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայ քաղաքականությունը, որը վերածվել է Ցեղասպանության։