Ես դեռ 2018-ին գիտեի, որ մենք փաստի առաջ ենք կանգնելու

Ես դեռ 2018-ին գիտեի, որ մենք փաստի առաջ ենք կանգնելու

Ընդդիմությունն այսօր, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում բողոքի հանրահավաք է իրականացնում՝ հանուն Արցախի: ԱԺ «Հայաստան» խմբակցության փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը իր խոսքում նշել էր, որ պետք է հավաքվեն և քննարկեն, թե ինչպես պահել Արցախը: 

Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանից հետաքրքրվեցինք, թե ինքը մասնակցելո՞ւ է արդյոք այդ հանրահավաքին: Նա ասաց, որ անպայման պետք է մասնակցի հանրահավաքին և իր բողոքի ձայնը բարձրացնի: 

«Երբ էս լրագրողուհին որոշեց վարչապետի ղեկն իր ձեռքը վերցնել, ես գիտեի, որ մենք փաստի առաջ ենք կանգնելու: Դրա համար պետք ա գնալ ու պայքարել նրա դեմ», - նշում է բռնցքամարտիկը: