Զուրաբիշվիլին առաջարկել է ազատել Սաակաշվիլիին

Զուրաբիշվիլին առաջարկել է ազատել Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է բանտից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ էլեկտրոնային թևնոց կրելու պայմանով։

Այդ մասին նա հայտարարել է ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ Սաակաշվիլիին պետք է լավ վերաբերվել, և ես դա բարձրաձայն եմ ասում, քանի որ այսպես են վերաբերվում աշխարհի բազմաթիվ այլ նախագահների, ովքեր դատապարտվել են ազատազրկման: 
Կան էլեկտրոնային ապարանջաններ, որոնց մասին մենք գիտենք, և այլ ձևեր, որոնք ավելի հարմար են ԵՄ-ին միացող երկրի համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Այն հարցին, թե արդյոք Վրաստանի նախագահը մտադիր է ներում շնորհել Սաակաշվիլիին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, քաղաքական գործիչը պատասխանել է, որ դա չի փոխհատուցի երկրին պատճառված վնասը։
«Եվրոպացի պաշտոնյաները նշում են, թե ինչ վնաս է հասցնում այս ամբողջ իրավիճակը Վրաստանի իմիջին Արևմուտքում։ Սա ինձ անհանգստացնում է, և ես շատ բան եմ անում այս իրավիճակը մեղմելու համար։ Բայց վնասը հասցվել է կառավարության որոշումներով, և համաներումն իրականում չի վերականգնի այդ վնասը»,- հավելել է նա։