Բերդի համայնքապետի ԺՊ-ն կալանավորվեց

Բերդի համայնքապետի ԺՊ-ն կալանավորվեց

Դատարանը որոշում է կայացրել բավարարել Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը և 2 ամսով կալանավորել Բերdի համայնքապետի ԺՊ, Բերդի Տիմ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանին, որը երեկ երեկոյան ձերբակալվել էր։ Այս մասին «Հրապարակին» ասաց Հովսեփյանի պաշտպանը՝ նշելով, որ անպայման բողոքարկելու են դատարանի որոշումը։