Արա Վարդանյանն ազատ արձակվեց

Արա Վարդանյանն ազատ արձակվեց

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքն այսօր փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է գրավ: Այս մասին «Հրապարակ»-ին ասաց նրա պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

Ըստ պաշտպանի՝ գրավի չափը դատարանը սահմանել է 10 միլիոն դրամ, այս պահին դեռ այն վճարված  չէ, սակայն աշխատում են այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։