Սկսել են կիրառել թռչող ավտոմեքենա

Սկսել են կիրառել թռչող ավտոմեքենա

Սլովակիայում իշխանությունները թույլատրել են Klein Vision ստարտափին իրականացնել թռիչքներ իր թռչող ավտոմեքենայով, որը կոչվում է AirCar։ Տրանսպորտային այս միջոցը ստացել է փոքր եւ միջին չափսերի օդանավի անվտանգության հավաստագիր եւ կարող է թռիչքներ իրականացնել Սլովակիայի երկնքում։ Այս մասին հայտնում է Carscoops-ը։

Արտադրողները կարծում են, որ առաջին թռչող ավտոմեքենային անվտանգության հավաստագրի տրամադրումը բացում է լայն հեռանկարներ թռչող ավտոմեքենաների արտադրության համար։ Արտադրողները կարծում են նաեւ, որ կկարողանան միջին հեռավորության ուղեւորությունների հարցում հասնել արմատական փոփոխությունների։ AirCar-ը կարող է տանել մինչեւ 200 կգ բեռ եւ ուղեւորներ եւ տրանսֆորմացվում է սովորական ավտոմեքենայից թռչող ավտոմեքենայի երեք րոպեում։ Կարող է զարգացնել մինչեւ 2500 մետր բարձրության վրա 190 կմ/ժ արագություն։ Մեքենան արդեն յոթանասուն ժամ փորձնական թռիչքներ է իրականացրել, կատարելով 200-ից ավելի թռիչք եւ վայրէջք։