Հարբած տղամարդը նեղացել է ծանոթից եւ հրկիզել նրան

Հարբած տղամարդը նեղացել է ծանոթից եւ հրկիզել նրան

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում տղամարդը հեղուկ վառելիք է լցրել ծանոթի վրա եւ հրկիզել նրան այն բանից հետո, երբ կերուխումի սեղանի շուրջ վեճ է ունեցել նրա հետ։ Դեպքը տեղի է ունեցել Ալապաեւսկ քաղաքում։

Ըստ իրավապահների, 32-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո, իր տարեց ծանոթի հետ վեճ է ունեցել, որից հետո էլ հրդեհել է նրան։ Տուժածը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ եւ այժմ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված է։