Գումարների վրա դրված արգելանքի վերացման հարցով բանակցությունները արդյունք չեն տվել 

Գումարների վրա դրված արգելանքի վերացման հարցով բանակցությունները արդյունք չեն տվել 

Աֆղանստանի արտասահմանյան ակտիվների վրա դրված արգելանքի վերացման հարցով տեղի ունեցած բանակցությունները արդյունք չեն տվել։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ հումանիտար հարցերով հատուկ կոորդինատոր Ռամիզ Ալաքբարովը։

«Գիտեմ, որ բանակցություններ այդ հարցով ընթանում են։ Որոշակի առաջարկներ ներկայացվել են, ներառյալ նաեւ մասնավոր սեկտորի հետ գործակցությանը վերաբերող առաջարկներ։ Սակայն ՄԱԿ-ն այդ բանակցություններին չի մասնակցում»,- ասել է Ալաքբարովը, հավելելով, որ որքան իրեն է հայտնի այդ բանակցությունները արդյունք չեն տվել։