Ֆինլանդիայում կորոնավիրուսի վարակման դեպքերը 24 ժամում ավելացել են 3 տասնյակով

Ֆինլանդիայում կորոնավիրուսի վարակման դեպքերը 24 ժամում ավելացել են 3 տասնյակով

Ֆինլանդիայում կորոնավիրուսի վարակման դեպքերը վերջին 24 ժամում ավելացել են 33-ով։ Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 314-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը պանդեմիայի ընթացքում կազմել է 6776 մարդ։ Ըստ տեղի առողջապահության պատասխանատուների, ապաքինվածների թիվը կազմում է առնվազն 5,5 հազար։

Ընդ որում, 64 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում, որից 10-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Մահացածների միջին տարիքը 84 է։ Մահացածներից 126 մարդու տարիքը 80-89 տարեկանն էր։ 77 մարդու տարիքն էլ ավելի քան 90 տարեկան;