120 հազար հայ օգնության կարիք ունի, Փաշինյանը Թուրքիային է օգնություն ուղարկում

 120 հազար հայ օգնության կարիք ունի, Փաշինյանը Թուրքիային է օգնություն ուղարկում

Մենք պիտի իմանանք՝ ինչի համար են մեզ իջեցրել դիրքերից։ Էս հարցը բոլոր տղերքի համար շատ կարևոր է ու թանկ։ Մենք եկել ենք հասկանանք՝ ու՞մ հրամանով են մեզ իջեցրել դիրքերից ու մեզ չի հետաքրքրում, թե էդ հրաման տվողը ով է, ինչ պաշտոն ունի։ Այս մասին քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասացին մասնակիցները։ Հիշեցնենք, որ ակցիան նախաձեռնել են «Խաչակիրներ» ջոկատի տղաները, որոնց, նրանց պնդմամբ, առանց պատճառաբանության իջեցրել են Վարդենիսի դիրքերից։

«Փաշինյանը երեկվա դեպքերի հետ կապված ցավակցում է ու ուզում է օգնություն ուղարկի Թուրքիային, բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ 120 հազար հայ ունենք Արցախում, որ հենց հիմա շատ մեծ օգնության կարիք ունեն։ Մարդիկ հենց հիմա սոված նստած են՝ առանց վառելիք, առանց սնունդ, առանց սիգարետ։ Պատգամավորներից մեկն էլ հելել խոսում է, թե չեն պատրաստվում 120 հազար հայի համար 3 միլիոն հայ վնաստել։ Բայց էդ 120 հազարը հենց 3 միլիոնի մեջ են մտնում, մենք տենց ենք մտածում։ Արցախցիք մեր ժողովուրդն են, մեր ախպերներն ու քույրերն են։ Մենք լավ էլ կվտանգվենք, մենք պատրաստ ենք, արխային եղեք, մենք մինչև վերջ պատրաստ ենք վտանգվել էդ 120 հազարի համար։ Ինչի համար միջանցքը չի բացվում, քանի ամիս, քանի տարի պիտի էդ մարդիկ շրջապատված ընդեղ մնան, թե՞ իրենց համար արդեն բիզնես են սարքել»,- ասում են նրանք։