Telegram-ը Մասիս Մայիլյանի վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել

Telegram-ը Մասիս Մայիլյանի վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել

Մենք մարտի 3-ին լուր էինք հրապարակել, որ ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Պաշտոնական աղբյուրներից հնարավոր չէր եղել ճշտել լուրի իսկությունը, իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից հրաժարվել էին որեւէ մեկնաբանություն տալ։ Դրանից հետո նույն տեղեկությունը հրապարակվեց այլ լրատվամիջոցների եւ անձանց կողմից, սակայն քանի որ որեւէ հստակ պաշտոնական տեղեկատվություն չկար, կասկածը՝ արդյոք նման որոշում կայացվել է, թե ոչ շարունակում էր մնալ։

Այսօր Telegram կանալում տեղադրվել է մի փաստաթուղթ, որն առնչվում է սույն տեղեկատվությանը։ Դա սահմանային անցակետի համակարգչից արված սքրին-շոթ է, որտեղ 5 տարով մուտքի արգելքի մասին նշումն առկա է։ Մենք չգիտենք որքանով է այս փաստաթուղթը վստահելի, սակայն մեր պարտքը համարեցինք այն եւս ներկայացնել ընթերցողին։