Ռազմական կինոլոգին հոշոտել են սեփական շները

Ռազմական կինոլոգին հոշոտել են սեփական շները

Ավստրիայում ծառայողական հատուկ շները հոշոտել են ռազմական կինոլոգին, ով հանդիսացել է իրենց կենդանավարժն ու կերակրողը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Երեսունմեկամյա սերժանը աշխատել է շների հետ արդեն երրորդ տարին։ Նա եղել է պատասխանատու շների խնամքի համար Վիեննայի մոտակայքում գտնվող զորամասերից մեկում։ Դեպքի առավոտյան երիտասարդ կինոլոգը աշխատանքի գալով, նկատել է, որ երկու բելգիական հովվաշներ կարողացել են դուրս պրծնել վանդակից ու վազվզում են տարածքում։ Ինչ որ պահի նրանք հարձակվել են կինոլոգի վրա ու հոշոտել նրան։ Հետաքրքիր է, որ շներից մեկը եղել է ամբողջովին վարժեցված, իսկ մյուսի վարժեցումը դեռ նոր են սկսած եղել։ Ավստրիական բանակում ծառայություն է իրականացնում 170 հատուկ նշանակության ծառայողական շուն։