Պատգամավորին ծեծել են երկաթյա խողովակով

Պատգամավորին ծեծել են երկաթյա խողովակով

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ուսոլյե-Սիբիրսկոյե քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Ուգլյանիցին անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել երկաթյա խողովակով։ Այս մասին հայտնում է Усольесити-ն։ Պատգամավորը իրավապահներին ներկայացրել էմ որ հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ հոկտեմբերի 29-ի երեկոյան ցանկացել է մեքենան կայանել ավտոտնակում։ Նախնական տեղեկությունների համաձայն, հարձակումն իրականացնողները եղել են երկու հոգի, որոնք երկաթյա խողովակներով սկսել են հարվածել գլխին ու դեմքին։ Պատգամավորը կարողացել է արագ կերպով ահազանգել շտապ բուժօգնություն եւ ոստիկանություն։ Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ գլխի վնասվածքներով։ Ուգլյանիցը կարծում է, որ իրականացվել է ինչ որ մեկի պատվերը, քանի որ երկու տարի առաջ էլ հրդեհել էին իր մեքենան, սակայն գործն այդպես էլ չի բացահայտվել։