2 ամսում Դոնալդ Թրամփի դեմ 150 դատական հայց է ներկայացվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության երկու ամիսների ընթացքում՝ նրա դեմ արդեն 150 դատական հայց է ներկայացվել, որոնք այս կամ այն կերպ բողոքարկում են նրա կայացրած քաղաքական որոշումները։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Դատավորներն էլ, ըստ հրապարակման, ԱՄՆ ողջ տարածքում, հաճախ են կայացնում վճիռներ ընդդեմ գործող վարչակազմի եւ որոշ դեպքերում էլ հասկացնում են, որ նախագահը՝ առանց Կոնգրեսի համաձայնությունն ունենալու այս կամ այն քայլը կատարելիս, հնարավոր է, որ չարաշահել է իրեն վերապահված լիազորությունները։
Հայցերի մեծ մասն, ընդ որում, կապված է միգրացիոն քաղաքականության խստացման հետ։ Հաճախ են բողոքարկվում պետական ծառայողներին աշխատանքից ազատելու հետ կապված որոշումները։ Թրամփի վարչակազմին նաեւ մեղադրում են դատական կարգադրություններին չենթարկվելու, ինչպես հարգն է՝ օրինահարգություն չցուցաբերելու մեջ։
Կարծիքներ