Վարչապետը հարցաքննվել է․ ինչ է պարզվել, ինչ չի պարզվել, հետո ինչ, որ հարցաքննվել է

 Վարչապետը հարցաքննվել է․ ինչ է պարզվել, ինչ չի պարզվել, հետո ինչ, որ հարցաքննվել է

Մեծ մեղք գործած մարդը մինչև հիմա պատասխանատվության մասին է խոսքը։ Այո, վարչապետի մասին է խոսքը։ Ես կարող եմ հիմնավորել իմ ասածը։ Նա ինքն է իր բերանով ասել, որ կարող էին կանգնեցնել պատերազմը ու կլիներ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի։ Հիմա սա մեծ մեղք է, թե՞ ոչ։ Միթե զոհվածների քանակը մեծ մեղք չէ, իհարկե մեծ մեղք է։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի ծնողը։

«Այսքանից հետո էլ զոհվածի ծնողին բերում ու ինչ-որ գործեր են բացում վրան, մենք արդեն չգիտենք՝ ինչ մտածենք, ոնց մտածենք։ Կարևորն այն է, որ հիմա գոնե այս ժողովուրդն իր աչքերը բացի։ Սա շատ կարևոր է, շատ։ Մեզ կողքից նայում են ու ասում՝ դուք չեք հոգնու՞մ։ Իսկ ինչից մենք պիտի հոգնենք։ Հոգնենք նրանից, որ չխոսենք մի մարդու մասին, ով բացահայտ ասում է, թե որքան է իր մեղքի բաժի՞նը։ Ասում են՝ Փաշինյանը հարցաքննվել է։ Այո, ասենք թե հարցաքննվել է, հետո ինչ, որ հարցաքննվել է, իսկ ուր է այդ հարցաքննության արդյունքը։ Ի՞նչ է հարցաքննվել, ինչ է ճշտվել, ինչ չի ճշտվել։ Երկրի վարչապետն է, ինքը իր դրած կադրերով հարցաքննվե՞լ է, դե թող հարցաքննվի, ինչ ասենք։ Հարցաքննությունից հետո ոչ մի բան էլ չի փոխվել։ Ոչ մի բան չփոխվեց, դրա համար էլ մեր երկրի զինվորների վիճակում էլ ոչինչ չփոխվեց։ Այո, խոսքս հենց այս վերջին դեպքի մասին է, որին այլևս չեմ էլ ուզում անդրադառնալ, ժողովուրդը լրիվ գիտի։ Ախր տեսանք՝ ինչ եղավ, տեսանք։ Երբ ամիսներ առաջ կին բերման ենթարկվեց, ես դատախազության շենքի դիմաց հարցազրույց տվեցի ու ասացի, որ երկու օրից, երեք օրից հետո կտեսնենք՝ ինչ կլինի։ Ու եկեք ու տեսեք, որ ապրեցինք ու տեսանք՝ ինչ եղավ։ Թե հիմա սրա վերջն ինչ է, ոչ մեկս էլ չգիտենք, բայց թե մեր պայքարի վերջնանպատակը որն է, գիտենք։ Որ մենք այսքան խոսում ենք, իմացեք, որ մենք ոչ մի շահ չունենք։ Պարզապես որպես այս երկրի քաղաքացիներ ուզում ենք, որ բոլորս ապրենք օրինական երկրում։ Մեր ուզածը միայն դար է։ Բարեկամ ունեմ, որ մի քանի տարի հետո արդեն ինքը պիտի գնա բանակ ու ես հիմա հենց նրա համար էլ եմ պայքարում»,- հավելեց նա։