Երեկոն տապալվեց. Ծառուկյանը չի մասնակցի Մախաչովի դեմ չեմպիոնական մենամարտին

Երեկոն տապալվեց. Ծառուկյանը չի մասնակցի Մախաչովի դեմ չեմպիոնական մենամարտին

Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը չի մասնակցի թեթև քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնական տիտղոսի համար մենամարտին, որը պետք է տեղի ունենար հունվարի 19–ին Լոս Անջելեսում։ Այս մասին հայտնել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։ Նրա խոսքով՝ Ծառուկյանը մեջքի վնասվածք է ստացել քաշը գցելու ժամանակ։ Ծառուկյանը պետք է մենամարտեր Իսլամ Մախաչովի դեմ։

Թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Մախաչովի և Ծառուկյանի միջև մենամարտը համարվում էր երեկոյի գլխավոր իրադարձությունը։ Լոս Անջելեսում սպասվում էր Ծառուկյանի և Մախաչովի երկրորդ մենամարտը: Առաջինը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում և ավարտվել Մախաչովի հաղթանակով։ Արման Ծառուկյանը 28 տարեկան է։ Ունեցել է 25 պրոֆեսիոնալ մարտ, որոնցից 22–ում հաղթել է։