Հայտնաբերվել են դիակներ կործանված օդանավի որոնողական աշխատանքների ժամանակ

Հայտնաբերվել են դիակներ կործանված օդանավի որոնողական աշխատանքների ժամանակ

Անտարկտիդայի ճանապարհին կործանված չիլիական ռազմաօդային ուժերին պատկանող օդանավի որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են դիակներ։ Այս մասին հայտնում է Cooperativa ռադիոկայանը։ Միաժամանակ նաեւ հայտնաբերվել են կործանված օդանավի առաջին մնացորդները։

Դրանք հայտնաբերվել են Դրեյքի նեղուցում, 40 կմ հեռու այն վայրից, որտեղ կտրվել էր օդանավի եւ դիսպետչերական կենտրոնի ռադիոկապը։