Մեր հայասպան «հարևանները» երկու մեսիջ են ուղարկում «ռոմանԾիկ» հայերին

Մեր հայասպան «հարևանները» երկու մեսիջ են ուղարկում «ռոմանԾիկ» հայերին

Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քանզի վաղը Բրյուսելում նախատեսվում է հերթական եռակողմ հակահայկական «տրնգին» Հայաստան-Եվրոպա-Ադրբեջան` իբր բանակցությունների ֆորմատով, մեր թուրք-ադրբեջանական վայրենի, հայասպան «հարևանները» երկու մեսիջ են ուղարկում բոլոր այն «ռոմանԾիկ» հայերին,որոնք երազում են «խաղաղության դարաշրջան» կերտել մարդասպանների և բարբարոսների հետ։

Հենց Բրյուսելյան հանդիպումից առաջ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը գնդակոծել են հայկական դիրքերը, որի արդյունքում վիրավորվել է հայ մարտիկ։

Եվ հենց այս օրերին թուրքերը և ադրբեջանցիները անսահման «խաղաղասիրությամբ» լցված, անցկացնում են հերթական համատեղ ռազմական զորավարժությունները։

Ուրիշ լա՞վ եք։

Հա, մեկ էլ՝ հանկարծ չմոռանաք բարձր բացականչել․

-Ապագա` Կա, Ապագա` Կա, Ապագա` Կա։

Ասում են՝ բարձր գոռգոռալը օգնում է իրականությունից կտրվել»։