Ինչպես է վերանալու Արեգակնային համակարգը․ տեսություն աստերոիդային քաոսի մասին

Ինչպես է վերանալու Արեգակնային համակարգը․ տեսություն աստերոիդային քաոսի մասին

Աստղագետները կարծում են, որ հինգ-վեց միլիարդ տարի հետ Արեգակն ամենայն հավանականությամբ կվերածվի հսկա հրե գնդի, որը կկլանի Արեգակնային համակարգի մոլորակների մեծ մասին։ Популярная механика-ի հաղորդման համաձայն, այս երեւույթն ամենայն հավանականությամբ կբերի աստերոիդների զանգվածային քայքայման։

Ինչպես հայտնի է, աստղերը ջերմային ճառագայթումից բացի նաեւ իրականացնում են ինֆրակարմիր սպեկտրում ճառագայթում։ Ազդակները, որոնք ծնվում են այդ պրոցեսի հետեւանքով, կարող են փոխել ուղեծիրը, պտույտն ու ուղղվածությունը ավելի փոքր տիեզերական մարմինների, որոնք գտնվում են իրենց հարեւանությամբ, ինչպիսիք օրինակ աստերոիդներն են։ Այն հայտնի է որպես YORPէֆեկտ, որն այդպես է կոչվել ի պատիվ չորս գիտնականների, որոնք այն բացահայտել են։

Աստերոիդները, կլանելով այդ իմպուլսները արեւի լույսից, ժամանակի ընթացքում այն ճառագայթում են հետ՝ դեպի տիեզերք՝ ջերմության տեսքով։ Դա առաջացնում է ոչ մեծ ծանրություն, որը բավարար է, որպեսզի փոխի տիեզերական ապարի պտույտի աստիճանը կամ կուրսը։ Արդյունքում շատ աստերոիդներ բառացիորեն կքայքայվեն բազմաթիվ տիեզերական ապարների, իրենց մնացորդները նետելով ողջ աստղային համակարգում։

Այժմ Արեգակը միայն հազիվհազ է տաքացնում աստերոիդների մեծ մասը, եւ հետեւաբար, չի կարող ազդել դրանց մեծ մասի վրա։ Սակայն այն ժամանակ, երբ Արեգակը դառնա կարմիր հսկա, նրա պայծառությունը կավելանա 1000-10․000 անգամ, ինչը նշանակում է, որ YORP-էֆեկտը ավելի էական կլինի։ Արդյունքում համակարգում կսկսվի քաոս, որը սակայն հավերժ չի շարունակվի։ Ի վերջո, աստղը վերածվում է գերխիտ, անհավանական տաք սպիտակ թզուկի, իսկ մնացորդները նրա շուրջ նոր աստղային սկավառակ կձեւավորեն։