ԱՄՆ-ն կպաշտպանի Ադրբեջանին Իրանից․ Բլինքեն

ԱՄՆ-ն կպաշտպանի Ադրբեջանին Իրանից․ Բլինքեն

«Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ, որը պետք է պաշտպանվի»։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

Նա պնդել է, որ պետք է կասեցվի 907-րդ հոդվածը և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնություն տրամադրվի։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իրանա-ադրբեջանական սահմանին երկուստեք զորավարժություններ են տեղի ունեցել։
Թեհրանի և Բաքվի հարաբերությունների վատթարացման վերջին օղակը եղավ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման միջադեպը։