ԱՀԿ-ն կոչ է անում չեղյալ հայտարարել եվրագավաթները

ԱՀԿ-ն կոչ է անում  չեղյալ հայտարարել եվրագավաթները

Ինչպես փոխանցում  է Placar-ը, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՈւԵՖԱ-ին խորհուրդ է տվել չեղյալ հայտարարել բոլոր միջազգային մրցաշարերը մինչև 2021 թվականի ավարտը: Նման առաջարկ է եղել ԱՀԿ-ի ու ՈւԵՖԱ-ի ղեկավարության միջև տեսակոնֆերանսի ընթացքում։

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական բոլոր առաջնությունները դադարեցված են, միայն ընթացքի մեջ է Բելառուսի առաջնությունը, որին մենք անդրադարձել էինք։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն էլ իր հերթին էր կոչ արել ազգային ասոցիացիաներին ավարտին հասցնել ընթացիկ առաջնությունները, որի դեպքում առաջնության հաղթող են ճանաչվում մրացաշարային աղյուսակում առաջին հորիզոնականում ընթացող թիմերը։