Իլհամ Ալիևի տղան ամուսնացել է (լուսանկար)

Իլհամ Ալիևի տղան ամուսնացել է (լուսանկար)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, ընտանիք է կազմել։
Այս մասին հրապարակմամբ կիսվել է այդ երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, հայտնում է ԱՊԱ-ն։

«Երեկ նեղ ընտանեկան շրջապատում մենք նշեցինք մեր որդու՝ Հեյդարի հարսանիքը, ուրախ եմ, որ այժմ ունենք երրորդ դուստրը։ Ինչպես բոլոր ծնողները, մենք էլ մեր որդուն մաղթում ենք երկար և երջանիկ ընտանեկան կյանք: Թող Ալլահը օրհնի երիտասարդ ընտանիքը և օգնի պահպանել սերն ու հարգանքը միմյանց հանդեպ երկար տարիներ: Եղեք երջանիկ»,- ասված է գրառման մեջ։