Օտարերկրյա ուժերի ներկայությունը Ղարաբաղյան հակամարտությունում սպառնալիք է խաղաղությանը․ Քյազեմ Ջալալի

Օտարերկրյա ուժերի ներկայությունը Ղարաբաղյան հակամարտությունում սպառնալիք է խաղաղությանը․ Քյազեմ Ջալալի

Մոսկվայում իրանական դեսպան Քյազեմ Ջալալին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ-ում շարունակվող հակամարտության գոտում օտարերկրյա ուժերի ներկայությունը լուրջ ազդեցություն է ունենում ողջ ռեգիոնի վրա։ Նա հավելել է, որ արտաքին ուժերը հակամարտությունը կարող են ավելի խորացնել եւ ստեղծել սպառնալիքներ ողջ ռեգիոնի համար։ Այս մասին դեսպանը ասել է ՌԴ Պնախարարության «Զվեզդա» ՀԸ հետ զրույցի ընթացքում։ Դեսպանը նաեւ նկատել է, որ Թեհրանը եռանդուն կերպով ջանքեր է ներդնում, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի բանակցային ճանապարհով։ Նա շեշտել է, որ եւ Հասան Ռոհանին եւ Մուհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում հայտարարել են, որ Թեհրանը պատրաստ է դառնալ միջնորդ երկու երկրների միջեւ։