Կիևը ծրագրում էր սպանել Պուտինին և Բելոուսովի՞ն. ուշագրավ մանրամասներ

Կիևը ծրագրում էր սպանել Պուտինին և Բելոուսովի՞ն. ուշագրավ մանրամասներ

Ուկրաինական հատուկ ծառայությունները Ռուսաստանում հարձակում էին նախապատրաստում ռազմածովային ուժերի օրը, երբ Սանկտ Պետերբուրգում հանդիսավոր շքերթի ժամանակ ելույթ էին ունենում Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում մանրամասներն առաջին անգամ պատմել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ինչպես պնդել Է Ռյաբկովը, Լլոյդ Օսթինը չափազանց զարմացել է այս լուրերից, բայց դրանք բավականին լուրջ է ընդունել: Դրանից հետո Վաշինգտոնը կապ է հաստատել Կիևի հետ և պահանջել չանել այն, ինչ նախատեսել են։
Դիվանագետի խոսքով՝ եթե ուկրաինական ակցիան իրականացվեր, ապա դա Ռուսաստանին և ԱՄՆ-ին անկառավարելի հակամարտության մեջ կմտցներ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի ազդանշանը հասել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, Մոսկվան և Վաշինգտոնը խուսափել են էսկալացիոն շրջադարձից։

«Կարող եմ ասել, որ ազդանշանը, որը ռուսական կողմից ուղարկվել է Վաշինգտոն, ինչպես հասկանում եմ, հասել է ոչ միայն Վաշինգտոն, այլև Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող որոշ այլ մայրաքաղաքներ»,– ասել Է Ռյաբկովը՝ մեկնաբանելով ՌԴ և ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունը:

ՌԴ փոխարտգործնախարարը բոլոր մանրամասները չի ներկայացրել, թե ինչ իրադարձության մասին է եղել ազդանշանը, սակայն նշել է` դրվագներից մեկը տագնապի մեջ է հայտնվել` իրենք ծրագրել էին առավելագույն վնաս հասցնել և առավելագույն մեդիա էֆեկտ ստանալ:
«Մեր ռազմական ղեկավարության և պաշտպանության նախարարի ազդանշանն ամերիկացի գործընկերոջը, ըստ երևույթին, ազդեցություն է ունեցել»,– հավելել Է դիվանագետը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հուլիսի 12-ին Բելոուսովի և Պենտագոնի ղեկավար Օսթինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նշել է, որ քննարկվել են անվտանգության սպառնալիքների կանխարգելման և հնարավոր էսկալացիայի ռիսկի նվազեցման հարցը։