Մարտի 8-ին հրավիրում ենք ձեզ Բաղրամյան, որտեղից կշարժվենք դեպի Եռաբլուր․ ՀՓՇ

Մարտի 8-ին հրավիրում ենք ձեզ Բաղրամյան, որտեղից կշարժվենք դեպի Եռաբլուր․ ՀՓՇ

Ցավի և պայքարի մարտի 8

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու  Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:

Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է: 

Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:

Սիրելի՛ կանայք, 

Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին։ 

Հայրենիքի փրկության շարժում