Ադրբեջանցի նախարարը՝ օկուպացված Ստեփանակերտի նոր համալսարանի մասին

Ադրբեջանցի նախարարը՝ օկուպացված Ստեփանակերտի նոր համալսարանի մասին

Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը հայտարարել է, որ «Խանքենդիում (օկուպացված հայկական Ստեփանակերտում-խմբ․) Ղարաբաղի համալսարանի հիմնումը մեծ իրադարձություն է և շրջադարձային է կրթության ոլորտում»։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի Նավթի և արդյունաբերության պետական ​​համալսարանում «Հեյդար Ալիևը և նոր Ադրբեջանը» թեմայով միջոցառման ժամանակ, հայտնում է Trend-ը։

«Մենք աշխատում ենք, որ գալիք սեպտեմբերի 15-ից համալսարանը կարողանա ընդունել ուսանողների։ Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ,) Ղարաբաղի համալսարանի հիմնումը մեծ իրադարձություն է, շրջադարձային է կրթության ոլորտում։ Կարծում եմ, որ սա մեծ հնարավորություններ է ստեղծում ինչպես ադրբեջանցի երիտասարդների, այնպես էլ գիտնականների ու մանկավարժների համար։ Որոշակի աշխատանքներ են սկսվել ատրիբուտների, ծրագրերի, պրոֆեսորադասախոսական կազմի բնութագիրը պատրաստելու ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի ԿԳ նախարարը։