Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է

Կինոնկարային հայտնի պերսոնաժ, 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերան, որը վերնագրված է «Մեռնելու ժամանակը չէ», կրկին հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «Բոնդիանայի» պաշտոնական կայքը։ Շարքի թվով 25-րդ ֆիլմը, որի ռեժիսորն է Քերի Ֆուկունագան, էկրան կբարձրանա հոկտեմբերի ութին։ Նշենք, որ Ֆուկունագան առավել հայտնի է «Իրական դեդեկտիվ» սերիալով։ Բոնդի կերպարը մարմնավորել է Դենիել Կրեյգը։ Կինոնկարում նաեւ նկարահանվել են՝ Քրիստոֆ Վալցը, Լեա Սեյդուն, Անա դե Արմասը, Բեն Վիշոուն եւ Ռեյֆ Ֆայնսը։