Ես մտածեցի՝ ինչքա՜ն արժանապատիվ է ստացվել նրանց բոլորի կյանքը․ Սոլովյովը կիսվել է գրառումով

Ես մտածեցի՝ ինչքա՜ն արժանապատիվ է ստացվել նրանց բոլորի կյանքը․ Սոլովյովը կիսվել է գրառումով

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Տելեգրամի» իր ալիքում կիսվել է Կարնաուխովի  գրառումով, թե ինչպես է մի երիտասարդ ադրբեջանցի իրեն ուղարկել հայ կամավորների լուսանկարը, ապա փորձել ծաղրել, թե Արցախում ծերերն են կռվում․

«Ահա նամակագրության ևս մեկ դրվագ․ երիտասարդ ադրբեջանցին գրում է ինձ և ծիծաղում է այն բանի վրա, որ Արցախում կռվում են միայն ծերերը, և ուղարկում է լուսանկար։ Եվ ճիշտ է՝ «հայրերի դասակ»։ Եվ ես մտածեցի՝ ինչքա՜ն արժանապատիվ է ստացվել նրանց բոլորի կյանքը՝ Արցախի այս տարեց զինվորների, և եթե Աստված տանի նրանցից որևէ մեկին, դա դափնե պսակ կլինի նրանց կյանքին, որովհետև չկա ավելի մեծ սեր, «Քան այն, երբ ինչ-որ մեկը իր կյանքն է դնում իր ընկերների համար»։