ՄԿՈՒ ոլորտում կներդրվեն ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներ

ՄԿՈՒ ոլորտում կներդրվեն ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում:

Օրինագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում կներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 7000 աշխատակիցների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցման մեխանիզմը:

Նախագծով առաջարկվում է ներդնել ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան փոխելու ՄԿՈՒ ոլորտում աշխատողների դրույքաչափը, ինչպես նաև սահմանելու հավելավճարներ: Կսահմանվի նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաև կներդրվեն վարձատրության մեխանիզմների բարելավման հետ փոխկապակցված մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման ճկուն համակարգեր:

Ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականից: