ՌԴ-ում կանգնեցվել է Ստալինի հուշարձանը

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կանգնեցվել է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուշարձանը։
Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի տարեդարձի նախօրեին Վոլգոգրադի կենտրոնում, բացի Ստալինից, կանգնեցվել են մարշալներ Վասիլևսկու և Ժուկովի հուշարձանները։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, վաղը՝ փետրվարի 2-ին, Վոլգոգրադում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-ամյակին։
Միջոցառմանը նախատեսվում է մասնակցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կարծիքներ