ՀՀ-ին փոխանցել ենք խաղաղության պայմանագրին առնչվող առաջարկների երրորդ ցուցակը․ Բայրամով

ՀՀ-ին փոխանցել ենք խաղաղության պայմանագրին առնչվող առաջարկների երրորդ ցուցակը․ Բայրամով

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նկատառումների երրորդ ցուցակը։

Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ մինչև տարեվերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլ անցկացվի։ Բայրամովի խոսքով, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմաթիի հռչակագիրը լավ հիմք են առաջ շարժվելու համար։

Ադրբեջանի ԱԳ ղեկավարը կրկին մեղադրանքներ է հասցեագրել Հայաստանին՝ նշելով, որ հայկական զինված խմբավորումները չեն լքել Ղարաբաղի տարածքը, իսկ Երևանը շարունակում է չկատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։