Քաղաքապետի թեկնածուին հարվածել են աթոռով
Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքի քաղաքապետի թեկնածու Պաբլո Մարսալին, ով ներկայացնում է «Նորացված աշխատանքային կուսակցությունը», նրա քաղաքական մրցակից Խոսե Լուիս Դատենան՝ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունից, հարվածել է աթոռով՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Միջադեպը տեղի է ունեցել նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում։ Այս մասին հայտնում է «G1» պարբերականը։ Դատենան Մարսալի վրա հարձակվել է այն բանից հետո, երբ Մարսալը, հարց տալու իրավունք ստանալով, հետաքրքրվել է, թե երբ իր մրցակիցը կդադարեցնի «կլոունադան» եւ կհանի իր թեկնածությունն ընտրապայքարից։
Ի պատասխան՝ Դատենան վերցրել է աթոռը, մոտեցել տրիբունային եւ հարվածել խոսողի գլխին։ Բանավեճի հեռարձակումը, որը իրականացվում էր TV Cultura ալիքով, անմիջապես ընդհատվել է։ Տուժած Մարսալին հոսպիտալացրել են «Սիրիո-Լիբանեզ» հիվանդանոց։ Մարսալի մոտ ախտորոշվել են մի քանի կոտրվածքներ։ Նրան նշանակվել է համակարգչային տոմոգրաֆիա։ Դատենայի դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Նաեւ Մարսալի փաստաբանները պահանջել են, որ այդուհետ դեբատները անցկացվեն անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։
Կարծիքներ