Երեք անգամ խնդրել են` չհարվածել բազաներին 

Երեք անգամ խնդրել են` չհարվածել բազաներին 

Վաշինգտոնը երեք անգամ դիմել է Թեհրանին, խնդրելով չհարվածել ամերիկյան բազաներին՝ Իսրայելի վրա իրականացվելիք հարձակման ժամանակ։ Դիմումները Թեհրանին արվել են Բաղդադի միջնորդությամբ՝ Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածի նախօրեին։ Այս մասին հայտնում է Baghdad today պարբերականը։ Համաձայն հրապարակման, երեք դիմումներն արվել են կես ժամվա ընթացքում։

Ամերիկյան կողմը չի բացառել, որ Թեհրանը կամ իրանական վարչակարգի հետ կապ ունեցող կազմավորումները կթիրախավորեն նաեւ ռեգիոնում եղած ամերիկյան ռազմական օբյեկտները եւ համապատասխան միջոցներ են ձեռնարկել։ Ամերիկյան կողմում նկատի են ունեցել, որ իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած հունով։ Բացի այդ, ամերիկյան կողմը իր տրամադրության տակ եղած միջոցներն են գործի դրել, ներառյալ նաեւ հակահրթիռային համակարգերը, որպեսզի հարկ եղած դեպքում «որսան» իրանական հրթիռները, ասվում է հրապարակման մեջ։