ԵՄ-ում պատրաստ են արտակարգ դրություն հայտարարել՝ ռազմական ծախսերի ավելացումն ապահովելու համար 

ԵՄ-ում պատրաստ են արտակարգ դրություն հայտարարել՝ ռազմական ծախսերի ավելացումն ապահովելու համար 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մասնավոր կարգով առաջարկել է Միության տարածքում արտակարգ դրություն սահմանել, որպեսզի հնարավորություն ստեղծվի անդամ երկրների համար ռազմական ծախսերի ավելացում ապահովել։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Արտակարգ դրության սահմանումը, ըստ գործող համաեվրոպական կանոնների, թույլ կտա մի կողմից չխախտել ԵՄ բյուջետային կարգը, մյուս կողմից՝ ավելացնել ռազմական ծախսերը։

Ներկայիս գործող կարգի համաձայն, զգալի տնտեսական անկումը կարող է պատճառ դառնալ, որպեսզի ԵՄ անդամ երկիրը խուսափի ռազմական ծախսերի ավելացումից։ Լյայենը նաեւ առաջարկել է, որպեսզի ռազմական ծախսերը դուրս բերվեն պետական բյուջեի դեֆիցիտային մասից։ Politico-ն նաեւ նշում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը խոստացել է կիրառել ճկունության ողջ սպեկտրը՝ որպեսզի հնարավորության սահմաններում ավելացվեն ԵՄ ռազմական ծախսերը։