Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք

Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և ներկայումս Միլանի «Ինտեր» ակումբում հանդես եկող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ նա հիշեցրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ հայ ժողովրդի դեմ իրականացված ահասարսուռ ոճրագործության մասին, որի արդյունքում զոհվել է մեկուկես միլիոն հայ։

Մխիթարյանը շեշտել է հայ ժողովրդի հաստատակամությունը՝ հիշելու, պահանջելու և միասնաբար շարունակելու պայքարը պատմական արդարության համար։

«Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք»,- նշել է նա: