«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Սուարեսի՝ «Աթլետիկո» տեղափոխման մասին

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Սուարեսի՝ «Աթլետիկո» տեղափոխման մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Աթլետիկոյում»։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է կատալոնական ակումբը։ Ըստ գործարքի պայմանների, «Բարսան» կստանա մինչեւ վեց միլիոն եվրո՝ տարատեսակ բոնուսների տեսքով։

Հաղորդվում էր նաեւ, որ «Աթլետիկոն» կվճարի երկու միլիոն եվրո այն սեզոնների համար, երբ կհայտնվի ՉԼ ¼ եզրափակիչներում։

Հիշեցնենք, որ Սուարեսը «Բարսայի» կազմում հանդես էր գալիս սկսած 2014 թվականից։ Նա մասնակցել է կատալոնացիների կազմում 283 հանդիպման, խփել 198 գոլ։