Նոկաուտ է արել 29 վայրկյանում 

Նոկաուտ է արել 29 վայրկյանում 

Խառը տիպի մարտերի մարզիկ Դանիել Պինեդան ռինգ դուրս գալով ռուսաստանցի Մովլիդ Խայբուլաեւի հետ, 29 վայրկյանում նրան նոկաուտի է ենթարկել Professional Fighters League (PFL) Գրան-պրիի քառորդ եզրափակչում։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Նշենք, որ սա Խայբուլաեւի առաջին պարտությունն է։ Մինչ այս, նա ունեցել էր 13 հաղթանակ եւ մեկ ոչ-ոքի։ Պինեդայի կարիերայում եղել է 26 հաղթանակ եւ 13 պարտություն։