Ցածր թվերից չպետք է հանգիստ լինենք, հաստատված դեպքերը տարբեր աղբյուրներից են. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

Ցածր թվերից չպետք է հանգիստ լինենք, հաստատված դեպքերը տարբեր աղբյուրներից են. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

«Վերջին օրերին տեսնում ենք, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, և դա նաև հետևանք է արտակարգ դրության և վերջին երկու շաբաթվա ավելի խիստ սահմանափակ ռեժիմի, որը, սակայն, խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ չպետք է թուլանանք և լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է։ Ունենալով ցածր թվեր՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն։ Հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցած ասուլիսում, նախքան լրագրողների հարցերին պատասխանելը, հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։