Չինաստանում հոսպիտալի ղեկավարը մահացել է կորոնավիրուսից

Չինաստանում հոսպիտալի ղեկավարը մահացել է կորոնավիրուսից

Չինաստանում Ուհանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված ժամանակավոր հոսպիտալներից մեկի ղեկավարը մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա առաջին անձն է, ով հանդիսանալով բուժհաստատության ղեկավար մահացել է կորոնավիրուսից։ Այս առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ փետրվարի յոթին էլ մահացել էր բժիշկ Լև Վենյլյանը, ով առաջիններից մեկն էր ահազանգել հիվանդության տարածման մասին եւ վարակվել՝ պացիենտներին օգնություն ցույց տալու ընթացքում։