Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ դիզվառելիքի տրամադրման գործընթացում նման խնդիրներ են առաջացել,Կարա պետյանը պատասխանեց. «Դե, առաջացել են էլի, տեսնում եք՝ առաջացել են»։
Նա այլեւս այլ հարցերի չպատասխանեց՝ կրկին կոչ անելով հետեւել դատական պրոցեսին։
Նշենք, որ մամուլում հրապարակումների համաձայն՝ հենց Սերգո Կարապետյանն է ցուցմունք տվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։

Նշենք, որ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը։