Ինչ իրավիճակ է Պուշկինի անվան դպրոցում

Ինչ իրավիճակ է Պուշկինի անվան դպրոցում

Այսօր վաղ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ մայրաքաղաքի դպրոցներում ահաբեկչություն է պատրաստվում: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ու Արթուր Պապյանը պնդում են, որ տելեգրամյան ալիքների միջոցով տարածված տեղեկությունը կեղծ է, սակայն Հայաստանի ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը հարկ չեն համարում մեկնաբանել կատարվածը:

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դպրոցում դասապրոցեսը շարունակվում է․ «Թեպետ կան ծնողներ, որոնք երեխաներին տանում են տուն, անհանգիստ են, սակայն ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է, դասապրոցեսը շարունակվում է», - նշեց նա: