Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է Թուրքիայում 

Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է Թուրքիայում 

Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ։ Այս մասին հայտնում է այդ երկրի առողջապահության նախարարը։ Մահացությունների ընդհանուր թիվը Թուրքիայում համավարակի սկզբից ի վեր գերազանցել է 4,6 հազարը։ Վերջին մեկ օրում ապաքինվել է ավելի քան 900 պացիենտ։

Առողջացածների ընդհանուր թիվը գերազանցել է 130 հազարը։ Հայտնաբերվել է 867 նոր վարակման դեպք։ Վարակման ընդհանուր թիվը գերազանցում է 166 հազարը։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 6,5 միլիոն մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը ավելի քան 388 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 3,1 միլիոն։