Հովսեփյանը հաղթեց Հակոբկոխյանին ՀԲՖ նախագահի ընտրություններում

Հովսեփյանը հաղթեց Հակոբկոխյանին ՀԲՖ նախագահի ընտրություններում

Քիչ առաջ  ավարտվեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար պայքարում էին Հովհաննես Հովսեփյանն ու լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը

Բացարձակ առավելությամբ ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը։

Քվեարկությանը մասնակցեց ընտրություն կատարելու հնարավորություն ունեցող 95 պատվիրակներից 92-ը։ Հովսեփյանը ստացավ 67 ձայն, Հակոբկոխյանը՝ 10, իսկ 15 քվեաթերթիկ համարվեց անվավեր։