Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը թելեց Անդրանիկ Քոչարյանի թելը

Ալեն Սիմոնյանը թելեց Անդրանիկ Քոչարյանի թելը

Օրերս գրել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։ Մինասյանի համոզմամբ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչն օրենքի, Սահմանադրության խախտում է: Մինասյանը երեկ  գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ակնկալելով, որ նա՝ որպես օրենսդիր մարմնի բնականոն գործունեության երաշխավոր, կարձանագրի այս փաստը եւ հանդես կգա ապօրինի գործող հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությամբ:

Հակառակ դեպքում, Մինասյանն ասում է, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իրենք դիմում կներկայացնեն իրավապահներին, քանի որ, Մինասյանի բնորոշմամբ, Քոչարյանը «քրեաիրավական հետեւանքներ ունեցող գործողություն է թույլ տվել՝ լիազորությունների անցում, չարաշահում, իրավասու մարմինը թող քննի՝ դրա շահագրգռվածությունը եղել է նյութակա՞ն, խմբակայի՞ն, թե՞ այլ։

Խորհրդարանի ղեկավարի խոսնակից հետաքրքրվեցինք Ալեն Սիմոնյանի դիրքորոշմամբ, Ծովինար Խաչատրյանն ասաց, որ դեռ չեն պատասխանել ընդդիմադիր պատգամավորին, բայցեւ փոխանցեց հետևյալը. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է 10․02․2022 թ․ ։ 07․07․2022 թ․ հանձնաժողովը դիմելը է ՀՀ ԱԺ նախագահին գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու համար»։

Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման հարցը քննարկվում է ԱԺ նիստում․ հարցը քննարկվել է 2022 թ․ սեպտեմբերի առաջին նիստում և երկարաձգվել 6 ամսով։ Հանձնաժողովը գործունեությունը երկրորդ անգամ երկարաձգելու խնդրանքով դիմել է 02․04․2023 թ․։ Այն ընդունվել է 2023 թ․ մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 և 2023 թվականների ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, և հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ համապատասխան նիստում՝ հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին։

Նշենք, որ քննիչ հանձնաժողովը կազմելու և Ազգային ժողովին է ներկայացնելու համապատասխան զեկույց»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image