Իրանի արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել

5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արեւմուտքում գտնվող Իլամ նահանգում։ Այս մասին հայտնում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը, ըստ «РЕН ТВ»-ի փոխանցման։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Սալեհաբադ քաղաքում։ Օջախի խորությունը կազմում է 11 կմ։ Ավերածությունների եւ մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։